Ուռուցքաբանություն
Շարունակական խնամքի կարևորությունը. oncology.am
Քաղցկեղով հիվանդների խնամքն ակտիվ բուժումից հետո չի ավարտվում. բժշկական թիմը շարունակում է հետևել նրա առողջությանը: Նրանք հետևելու են, արդյո՞ք քաղցկեղը չի կրկնվում, կարգավորելու են որոշ կողմնակի ազդեցություններ և հսկելու են ընդհանուր առողջական վիճակը:
Շարունակական խնամքի պլանի մշակում
Պացիենտը և բժիշկը պետք է աշխատեն միասին պացիենտի անհատական շարունակական խնամքի պլանի մշակման վրա: Այդ պլանը պետք է ծառայի առողջության հսկման ուղեցույց՝ գալիք ամիսների և տարիների ընթացքում: Պացիենտի շարունակական խնամքի պլանը կարող է ընդգրկել կանոնավոր ֆիզիկական զննումներ և/կամ բժշկական հետազոտություններ՝ առողջության վիճակը հսկելու նպատակով: Այն սովորաբար հիմնվում է կոնկրետ հիվանդությունների բժշկական ուղեցույցների վրա: Բժիշկը նաև հաշվի է առնում պացիենտի անհատական կարիքներն ու նախապատվությունները:
Գտնվելով շարունակական խնամքի ներքո՝ հիվանդներն իրենց զգում են վերահսկված և վերադառնում են իրենց առօրյա կյանքին: Առողջապահական համակարգի աջակցությունն անհրաժեշտ է ֆիզիկական և հուզական առողջության պահպանման համար:
Կրկնությունների դիտարկում
Շարունակական խնամքի նպատակներից մեկը քաղցկեղի կրկնությունների բացառումն է: Կրկնվող քաղցկեղը բուժումից հետո օրգանիզմում քիչ քանակությամբ չհայտնաբերված քաղցկեղային բջիջների պահպանման արդյունքում կրկին զարգացող քաղցկեղն է: Այս բջիջների քանակը կարող է ավելանալ այնքան, որ ի հայտ գան հետազոտության արդյունքում կամ զարգանան նախանշաններ և ախտանիշներ:
Քաղցկեղի կրկնվելու հավանականությունը պայմանավորված է ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակով, ինչով նաև պայմանավորված է դրա կրկնության հավանական ժամանակը և տեղակայումը: Ցավոք, բժիշկներն անկարող են կանխատեսել, թե ում մոտ կարող է կրկնություն լինել: Հիվանդի անամնեզին տեղյակ բժիշկը կարող է քաղցկեղի կրկնության ռիսկերի մասին անհատական տեղեկատվություն տրամադրել և առաջարկել այդ ռիսկը նվազեցնող ճանապարհները:
Շարունակական դիտարկման ժամանակ բժիշկը կարող է առողջությանը վերաբերող հատուկ հարցեր տալ: Որոշ հիվանդների մոտ, որպես շարունակական խնամքի մաս, կարող են արյան հետազոտություն կամ պատկերային հետազոտություններ իրականացվել: Հետազոտությունների ցանկը պայմանավորված է մի շարք գործոններով.
- ի սկզբանե ախտորոշված քաղցկեղի տեսակով և փուլով,
- իրականացված բուժման տեսակով,
- հիմնավորում, որ տվյալ հետազոտությունը կօգնի վերանայել բուժումը և ապա բարելավել հիվանդի առողջական վիճակը կամ երկարացնել նրա կյանքը:
Բժիշկը կարող է նաև տեղեկացնել քաղցկեղի կրկնության մասին վկայող ախտանիշների և նշանների մասին:
Երկարաժամկետ և հետաձգված բարդությունների կարգավորում
Հիվանդների մեծ մասը որքան էլ կանխազգում կամ հոգեբանորեն պատրաստ են բարդությունների առաջացմանը բուժման ընթացքում, այնուամենայնիվ, նրանց կողմից հաճախ է նման փաստն անակնալ ընդունվում, երբ որոշ բարդություններ ձգձգվում են: Դրանք կոչվում են երկարաժամկետ բարդություններ: Բացի այդ, որոշ ուշացած բարդություններ կարող են զարգանալ ամիսներ, նույնիսկ տարիներ անց: Երկարաժամկետ և ավելի ուշ ի հայտ եկող բարդությունները կարող են ներառել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական փոփոխություններ:
Հարկ է բժշկի հետ քննարկել երկարաժամկետ բարդությունների զարգացման ռիսկը, ինչը պայմանավորված է քաղցկեղի տեսակով, բուժման պլանով և ընդհանուր առողջական վիճակով: Եթե հավանական են բուժումից հետո ավելի ուշ ի հայտ եկող բարդությունների զարգացումը, հարկ է որոշ հետազոտություններ անցնել:
- Գլխի, պարանոցի կամ կոկորդի վրա ճառագայթային բուժում ստացած հիվանդներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տարի հետազոտել վահանաձև գեղձը:
- Բլեոմիցին (բլենոքսան) ստացած կամ ցողունային բջիջներ փոխպատվաստված հիվանդներին խորհուրդ է տրվում ստուգել թոքերի ֆունկցիան: Այն ցույց կտա, թե որքան օդ կարող են պահել թոքերը և որքան արագ է օդը ներշնչվում և արտաշնչվում թոքերով:
- Կրծքավանդակին ճառագայթային բուժում ստացած կամ անտրացիկլինի դասի բարձր դեղաչափով դեղորայք (դոքսոռուբիցինը` ադրիամիցինը), կամ սրտի գործունեության վրա ազդող այլ քիմիաթերապիա ստացած հիվանդներին խորհուրդ է տրվում կանոնավոր կատարել էլեկտրասրտագրություն:
- Երիտասարդ տարիքում կրծքավանդակի ճառագայթում ստացած կանանց խորհուրդ է տրվում վաղ տարիքից սկսած կատարել կանոնավոր մամոգրաֆիա:
- Նոր քաղցկեղը բացառելու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են ռենտգեն-հետազոտությունը կամ համակարգչային տոմոգրաֆիան, և/կամ արյան հետազոտություններ:
Շատ կարևոր է բժշկի հետ խոսել քաղցկեղի պատմության վրա հիմնված համապատասխան հետազոտությունների մասին:
Որտեղ կազմակերպել շարունակական խնամքը
Որոշ հիվանդներ շարունակում են այցելել իրենց ուռուցքաբանին, որոշներն՝ ընտանեկան բժշկին կամ առողջապահական համակարգի այլ մասնագետի: Այս որոշումը պայմանավորված է մի շարք գործոններով, ներառյալ.
- քաղցկեղի տեսակով և նրա փուլով,
- բուժման կողմնակի ազդեցություններով,
- առողջության ապահովագրման կանոններով,
- անհատական նախապատվությամբ:
Հիվանդները կարող են շփոթության մեջ հայտնվել բժշկի ընտրության հարցում, ինչին կարող է օգտակար լինել շրջապատի այլ նմանատիպ հիվանդների հետ խնամքի կազմակերպման մասին զրույցները:
Պահպանել անհատական առողջական վիճակի մասին գրանցումները
Հիվանդի ախտորոշման և բուժման պլանի մասին տեղեկատվությունը շատ արժեքավոր է բոլոր այն բժիշկների համար, ովքեր պետք է զբաղվեն նրա խնամքով: Շատ հիվանդներ իրենց բուժման համառոտ շարադրանքը լրացնում են իրենց բուժող առողջապահական համակարգի մասնագետների օգնությամբ: Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունն (ASCO) առաջարկում է քաղցկեղի բուժմանը հետևելու և շարունակական խնամքը կազմակերպելու նպատակով բժշկի կողմից տրված խորհուրդները գրանցելու համար հատուկ ձևեր:
Հիվանդի բուժման պլանի և շարունակական խնամքի կազմակերպման մասին տեղեկատվությունը հատկապես կարևոր է առաջնային օղակի բժշկի համար, ով կարող է ներգրավված չլինել քաղցկեղի բուժման տարբեր էտապներում: Այդ մշակված ձևերը կօգնեն նրան հետևել հիվանդի շարունակական խնամքին և համոզված լինել, որ հիվանդը գտնվում է առողջացման ճանապարհին: Հիվանդի առողջության մասին գրանցումներով տեղեկատվության պահպանումն օգտակար է նաև հետագայում բժշկի փոխվելու պարագայում:
Բուժման համառոտ շարադրանքը սովորաբար ներառում է .
- ախտորոշման օրը,
- քաղցկեղի տեսակը, ներառյալ` հյուսվածք/բջիջ տեսակը, փուլը, և աստիճանը (եթե հայտնի է),
- ստացած բուժումների օրերը և ցանկը, ներառյալ` բուժման տեսակը/ դեղորայքի անվանումը, դեղորայքի կամ ճառագայթային բուժման չափաբաժինը, և բուժման ցիկլերի քանակը,
- բուժման ընթացքում հայտնաբերված ցանկացած բժշկական տվյալ, ինչպիսիք են` առաջացած բարդությունները և նրանց կարգավորումը,
- բոլոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները,
- քաղցկեղի բուժումից հետո առողջական վիճակի գնահատման համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակացույցը,
- քաղցկեղի բուժումից հետո երկարաժամկետ բարդությունների զարգացման ռիսկը:
Բժշկին տրվող հարցեր
Ստորև ներկայացվում են հարցեր, որոնք կարող են օգտակար լինել հիվանդին` բժշկի հետ շարունակական խնամքի մասին խոսելիս:
- Ո՞րն է քաղցկեղի կրկնվելու ռիսկը: Կա՞ն, արդյոք, նախանշաններ կամ ախտանիշներ, որոնք կվկայեն քաղցկեղի կրկնության մասին:
- Ի՞նչ պետք է անել, եթե հիվանդը նկատի այդ ախտանիշներից որևէ մեկը:
- Քաղցկեղի դեմ ստացած բուժման հետ կապված ինչպիսի՞ երկարաժամկետ կամ ուշ բարդություններ կարող են զարգանալ:
- Ո՞վ պետք է վարի շարունակական խնամքը, և արդյո՞ք նա փորձ ունի քաղցկեղով հիվանդների վարման բնագավառում:
- Որքա՞ն հաճախ պետք է ներկայանալ դիտարկման այցին:
- Ինչպիսի՞ հետազոտություններ պետք է իրականացվեն դիտարկման այցերի ընթացքում:
- Բուժման հետ կապված ինչպիսի՞ սքրինինգային հետազոտություններ է խորհուրդ տրվում:
- Որքա՞ն ժամանակ հիվանդը կարիք ունի սքրինինգային հետազոտություններ իրականացնել:
- Արդյո՞ք որևէ հատուկ դեղորայքի կամ սննդակարգի կարիք ունի հիվանդը:
- Արդյո՞ք որևէ մասնագետի ուղեգրման կարիք կա:
- Ի՞նչ կարելի է անել քաղցկեղի կրկնվելու կամ նոր քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով:
- Հիվանդն ինչպե՞ս կարող է ստանալ բուժման համառոտ շարադրանքը և խնամքի պլանը՝ այն իր անձնական գրանցումներում պահելու համար:
Հաստատված Cancer.Net Editorial Board –ի կողմից, 09/2015
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն